Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի երեք զուգահեռ ուղղությունները և Հայաստանը

Հասկանալի պատճառներով ձևավորված և պլանավորվող արևելք-արևմուտք տրանսպորտային միջանցքները շրջանցում են Հայաստանի Հանրապետությունը, և տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներից վերջնականապես չկտրվելու միակ հույսը մասնակցությունն է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքին։ Սույն վերլուծության շրջանակներում ուսումնասիրվել են Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զուգահեռ ուղղությունները՝ փորձելով հասկանալ դրանում տարածաշրջանի երկրների մասնակցության մակարդակը, ինչպես նաև ծրագրում ներգրավվելու` Հայաստանի հնարավորությունները։ Մասնավորապես, նախ ուսումնասիրվել են Հյուսիս-հարավ ՄՏՄ-ի երեք ճյուղերը՝ Արևելյան, Կասպյան և Արևմտյան, այնուհետև դիտարկվել են արևմտյան ճյուղի 3 հնարավոր ուղղությունները՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի տարածքով։ Հարավային Կովկասում արդեն իսկ ձևավորված և առաջիկայում ավարտվող տրանսպորտային ենթակառուցվածքների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս գնահատել հերթական միջազգային նախագծից Հայաստանի դուրս մնալու ռիսկերն ու դրանց հաղթահարման հնարավորությունները։ Տարածաշրջանում տրանսպորտային շրջափակման հաղթահարումը Հայաստանի համար ունի ոչ միայն տնտեսական նշանակություն, այլև անմիջապես կապված է երկրի անվտանգության հետ, և դա պետք է լինի մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։

  


Ձեզ կարող է հետաքրքրել

Ի՞նչ սպասել ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից

Ի՞նչ սպասել ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից

Արդյո՞ք Հայաստանի գործող իշխանությունը ունի արկածախնդիր արտաքին քաղաքականության մանդատ. հայ հասարակության կարծիքը՝ ըստ արևմտյան հայտնի կազմակերպության հարցումների

Արդյո՞ք Հայաստանի գործող իշխանությունը ունի արկածախնդիր արտաքին քաղաքականության մանդատ. հայ հասարակության կարծիքը՝ ըստ արևմտյան հայտնի կազմակերպության հարցումների

Ի՞նչ անվտանգային օգնություն է ԱՄՆ-ը տրամադրում Ադրբեջանին, և ու՞մ դեմ է այն ուղղված

Ի՞նչ անվտանգային օգնություն է ԱՄՆ-ը տրամադրում Ադրբեջանին, և ու՞մ դեմ է այն ուղղված

Չինական «Գոտի և ճանապարհ» նախագիծն ու Հայաստանը․ կորսված հնարավորությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական ընտրություն

Չինական «Գոտի և ճանապարհ» նախագիծն ու Հայաստանը․ կորսված հնարավորությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական ընտրություն


Back to top
Close