Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

ՀՀ կառավարության 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

ՀՀ կառավարության գործունեության միջնաժամկետ (այսինքն՝ առաջիկա երեք տարիների) թիրախները սահմանող առանցքային փաստաթուղթը պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրն է (ՄԺԾԾ), որը հանդիսանում է նաև տնտեսավարողների հետ կառավարության հաղորդակցության հիմնական գործիքներից մեկը: Այս առումով ՄԺԾԾ-ի արդյունավետ օգտագործումը հատկապես կարևորվում է ինչպես ճգնաժամային, այնպես էլ հետճգնաժամային ժամանակահատվածներում, քանի որ դրանով հնարավոր է քաղաքականության ազդակներ հաղորդել տնտեսավարողներին, տնտեսությունում ձևավորել համապատասխան սպասումներ և այդպիսով նվազեցնել առկա անորոշությունները: Սույն վերլուծությունում ուսումնասիրվել են 2025-2027թթ. ՄԺԾԾ-ի կառուցվածքը, ծրագրի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական կանխատեսումները և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք արտացոլում են ինչպես կառավարության սպասումները տնտեսական իրավիճակի հետագա զարգացումների վերաբերյալ, այնպես էլ կառավարության գործողություններն ուղղված ճգնաժամից հետո տնտեսության արագ վերականգնման ապահովմանը: 

  


Ձեզ կարող է հետաքրքրել

Հայաստանում տնտեսական ճգնաժամերի համեմատական վերլուծությունը

Հայաստանում տնտեսական ճգնաժամերի համեմատական վերլուծությունը

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին

Վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի դեֆիցիտը ՀՀ տնտեսությունում. Պատճառներ և հետևանքներ

Վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի դեֆիցիտը ՀՀ տնտեսությունում. Պատճառներ և հետևանքներ

ՀՀ կառավարության 2022-2024 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

ՀՀ կառավարության 2022-2024 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը


Back to top
Close