Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

ՀՀ կառավարության 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

ՀՀ կառավարության գործունեության միջնաժամկետ (այսինքն՝ առաջիկա երեք տարիների) թիրախները սահմանող առանցքային փաստաթուղթը պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրն է (ՄԺԾԾ), որը հանդիսանում է նաև տնտեսավարողների հետ կառավարության հաղորդակցության հիմնական գործիքներից մեկը: Այս առումով ՄԺԾԾ-ի արդյունավետ օգտագործումը հատկապես կարևորվում է ինչպես ճգնաժամային, այնպես էլ հետճգնաժամային ժամանակահատվածներում, քանի որ դրանով հնարավոր է քաղաքականության ազդակներ հաղորդել տնտեսավարողներին, տնտեսությունում ձևավորել համապատասխան սպասումներ և այդպիսով նվազեցնել առկա անորոշությունները: Սույն վերլուծությունում ուսումնասիրվել են 2027-2029թթ. ՄԺԾԾ-ի կառուցվածքը, ծրագրի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական կանխատեսումները և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք արտացոլում են ինչպես կառավարության սպասումները տնտեսական իրավիճակի հետագա զարգացումների վերաբերյալ, այնպես էլ կառավարության գործողություններն ուղղված ճգնաժամից հետո տնտեսության արագ վերականգնման ապահովմանը: 

  


Ձեզ կարող է հետաքրքրել

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին

ՀՀ պետական բյուջեի և հանրային ֆինանսների կառավարման ուղղությամբ ՀՀ կառավարության գործունեության ուսումնասիրություն (2018-2019թթ. ժամանակահատված)

ՀՀ պետական բյուջեի և հանրային ֆինանսների կառավարման ուղղությամբ ՀՀ կառավարության գործունեության ուսումնասիրություն (2018-2019թթ. ժամանակահատված)

Տնտեսական ազատության ինդեքս

Տնտեսական ազատության ինդեքս

ՀՀ Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքս (2024)

ՀՀ Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքս (2024)


Back to top
Close