Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-275-Ն սահմանադրական օրենքի սահմանադրականության վերաբերյալ

Փորձագիտական կարծիքը նվիրված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-275-Ն սահմանադրական օրենքի սահմանադրականության գնահատմանը։ Կարծիքում հիմնավորվում է, որ թեև օրենքը հետապնդում է խորհրդարանի աշխատանքի շարունակականությունն ապահովելու սահմանադրորեն լեգիտիմ նպատակ, դրա իրականացման համար ընտրված իրավական միջոցները հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Հեղինակը ցույց է տալիս, որ նոր կարգավորումները խորհրդարանական մեծամասնությանը հնարավորություն են տալիս սեփական քվեարկությամբ անորոշ ժամանակով արգելափակելու ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուների ընտրությունը և այդպիսով փաստացի չեզոքացնելու Սահմանադրության 104-րդ և 106-րդ հոդվածներով նախատեսված պարտադիր ինստիտուցիոնալ կառուցվածքը։ Կարծիքում ներկայացված է Սահմանադրության 88-րդ, 89-րդ, 104-րդ և 106-րդ հոդվածների համակարգային մեկնաբանությունը, վերլուծվում է Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1708 որոշման իրավական տրամաբանությունը և հիմնավորվում է, որ վիճարկվող կարգավորումները ոչ թե կատարում են այդ որոշումը, այլ վերարտադրում են դրանով բացառված սահմանադրական արատը՝ այլ իրավական ձևով։ Աշխատությունն ավարտվում է օրենքի առանձին դրույթների հակասահմանադրականության վերաբերյալ եզրակացություններով։

  


Ձեզ կարող է հետաքրքրել

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համեմատական վերլուծություն` այլ երկրների օրինակներով

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համեմատական վերլուծություն` այլ երկրների օրինակներով

Նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված միջոցառումները արդարադատության ոլորտում․ միջազգային փորձն ու Հայաստանը

Նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված միջոցառումները արդարադատության ոլորտում․ միջազգային փորձն ու Հայաստանը

Սահմանադրական գանգատ. գիտագործնական ձեռնարկ

Սահմանադրական գանգատ. գիտագործնական ձեռնարկ

Համառոտ ակնարկ Տոդորովը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի գործով ՄԻԵԴ 13.07.2021թ. վճռի վերաբերյալ

Համառոտ ակնարկ Տոդորովը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի գործով ՄԻԵԴ 13.07.2021թ. վճռի վերաբերյալ


Back to top
Close