Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

ՀՀ պետբյուջեի կապիտալ ծախսերի թերակատարումը և դրա հնարավոր հետևանքները

Այս թեմայով վերլուծությունների գերակշիռ մասից կարելի է եզրակացնել, որ պետական կապիտալ ծախսերի չկատարումը հանգեցնում է տնտեսական աճի տուգանման: Հետևաբար, յուրաքանչյուր երկրի կառավարության համար որպես դրական արդյունք պետք է լինի կապիտալ ծախսերի պատշաճ իրականացումը, իսկ դրանց գծով թերակատարումները՝ ահազանգող: Ելնելով այն հանգամանքից, որ կապիտալ ծախսերի ազդեցությունը տնտեսական աճի վրա տարբեր ուղիներով է իրականանում` սույն վերլուծությունում կիրառել ենք դինամիկ ստոխաստիկ ընդհանուր հավասարակշռության մոդել (DSGE), որը բավական լավ նկարագրում է ամբողջ տնտեսությունը և հնարավորություն է տալիս դիտարկել կապիտալ ծախսերի թերակատարման ազդեցությունը տնտեսության բոլոր հատվածների վրա: Ընդ որում վերլուծության հիմքում դրվել է այն ենթադրությունը, որ կապիտալ ծախսերը նվազել են միայն մեկ տարի, իսկ հետագա տարիներին վերականգնվել են՝ իրականացվելով կայուն մակարդակին համապատասխան ծավալով: Կիրառված մոդելի արդյունքները ցույց են տվել, որ կապիտալ ծախսերի գծով կառավարության խիստ պահպանողական վարքագիծը վտանգավոր է և երկարաժամկետում տուգանելու է տնտեսական աճի ներուժը: Գնահատվել են նաև կապիտալ ծախսերի թերակատարման ազդեցությունն այլ մակրոփոփոխականների վրա, ինչպիսիք են՝ մասնավոր իրական ներդրումները, իրական աշխատավարձերը, զբաղվածությունը, իրական արդյունավետ փոխարժեքը, արտահանումը, պարտք/ՀՆԱ-ն և իրական սպառումը

  


Ձեզ կարող է հետաքրքրել

«Տնտեսական հեղափոխության» 2019 թվականի արդյունքները

«Տնտեսական հեղափոխության» 2019 թվականի արդյունքները

ՀՀ Ներառական զարգացման ինդեքս

ՀՀ Ներառական զարգացման ինդեքս

Վարկային պորտֆելի կառուցվածքը և խնդրահարույց բնութագրերը ՀՀ ֆինանսական համակարգում

Վարկային պորտֆելի կառուցվածքը և խնդրահարույց բնութագրերը ՀՀ ֆինանսական համակարգում

2021թ. առաջին ինն ամիսների ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ

2021թ. առաջին ինն ամիսների ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ


Back to top
Close