Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Դիտարկումներ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2019 թ. սեպտեմբերի 6-ին հրապարակվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Առանց մեղադրական դատավճռի բռնագանձումը միջազգային պրակտիկայում հանդիսանում է առանձնապես բարձր հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունների դեմ պայքարում որպես բացառիկ միջոց։ Չնայած, որ ապօրինի ծագում ունեցող գույքի քաղաքացիական դատավարության կարգով բռնագանձումը պետության համար հանցավորության դեմ պայքարում արդյունավետ և դյուրին միջոց է, այս ինստիտուտը պարունակում է չարաշահումների և մարդու հիմնարար իրավունքների լուրջ խախտումների վտանգներ: Դրանով է պայմանավորված, որ միջազգային պրակտիկայում, որպես կանոն, այն կիրառվում է այն դեպքերում, երբ քրեական հետապնդումն անհնարին է անձի մահվան կամ անձի մեղքով առաջացած այնպիսի հանգամանքների պատճառով, որոնք արդարացնում և համաչափ են դարձնում մարդու իրավունքների և քրեադատավարական երաշխիքների նկատմամբ նման ծայրաստիճան մեծ միջամտությունը։ Սույն վերլուծությունում ներկայացվում են Նախագծով առաջարկվող կարգավորումները, ինչպես նաև դրանց վերաբերյալ միջազգային փորձի համեմատական վերլուծությունը։

  


Ձեզ կարող է հետաքրքրել

Նոր կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) և մարդու հիմնական իրավունքներին նետված մարտահրավերը

Նոր կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) և մարդու հիմնական իրավունքներին նետված մարտահրավերը

Խորհրդարանական վերահսկողություն. գործիքակազմն ու մեխանիզմները Հայաստանի Հանրապետությունում

Խորհրդարանական վերահսկողություն. գործիքակազմն ու մեխանիզմները Հայաստանի Հանրապետությունում

Եվրոպայի Խորհրդի հակակոռուպցիոն մարմնի՝ ԳՐԵԿՈ-ի 2019թ․ զեկույցի տվյալները Հայաստանի մասով և ընդհանուր գնահատականների համեմատությունը ԱԼԳ մյուս երկրների հետ

Եվրոպայի Խորհրդի հակակոռուպցիոն մարմնի՝ ԳՐԵԿՈ-ի 2019թ․ զեկույցի տվյալները Հայաստանի մասով և ընդհանուր գնահատականների համեմատությունը ԱԼԳ մյուս երկրների հետ

Լրամշակված դիտարկումներ Ազգային ժողով ներկայացված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Լրամշակված դիտարկումներ Ազգային ժողով ներկայացված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ


Back to top
Close