Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հակակոռուպցիոն դատարաններ․ Հայաստանում առաջարկվող ձևաչափն ու այլ երկրների փորձը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որով կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության շրջանակներում առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան:  «Լույս» հիմնադրամի կողմից իրականացված վերլուծության արդյունքում պարզվել է, որ նման մասնագիտացված դատարանները առավելապես տարածված են կոռուպցիայի դեմ պայքարի և իրավունքի գերակայության առումով միջինից ցածր վարկանիշ ունեցող աֆրիկական և ասիական տարածաշրջանների երկրներում, ինչպես նաև միայն առանձին եվրոպական երկրներում: Վերլուծության մեջ անդրադարձ է կատարվում Նախագծերի փաթեթի առավել խնդրահարույց ասպեկտներին, մասնավորապես՝ նեղ մասնագիտացման արդյունավետությանը, արտակարգ և մասնագիտացված դատարանների տարբերակմանը, հակակոռուպցիոն դատարանի դատավորի կարգավիճակի տարբերություններին, որոնք առաջ են բերում մի կողմից՝ սահմանադրականության, մյուս կողմից՝ արդյունավետության և նպատակահարմարության տեսանկյունից մտահոգություններ։

  


Ձեզ կարող է հետաքրքրել

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը․ Առաջարկվող առանցքային փոփոխությունների վերլուծություն

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը․ Առաջարկվող առանցքային փոփոխությունների վերլուծություն

Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը՝ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ

Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը՝ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ

Կենտրոնացված բանկային ռեեստր․ Նոր մարտահրավեր բանկային գաղտնիքի համար

Կենտրոնացված բանկային ռեեստր․ Նոր մարտահրավեր բանկային գաղտնիքի համար

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համեմատական վերլուծություն` այլ երկրների օրինակներով

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համեմատական վերլուծություն` այլ երկրների օրինակներով


Back to top
Close