Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Զինադադարից հետո. միակ իրական լուծումը Արցախի միջազգային ճանաչումն է

Կարող է թվալ, որ երբ դեռ պատերազմը չի ավարտվել, վաղ է խոսել զինադադարին հաջորդող անելիքների մասին։ Սակայն ինչ անելու խնդրին այսօր անդրադառնալու հրամայականը գալիս է նաև բառացիորեն վաղվա օրվա կարևորումից: Երեք տասնամյակից ավելի մղվող պայքարն այսօր հասել է իր գագաթնակետին։ Սեպտեմբերի 27-ին սկսված ադրբեջանաթուրքական լայնածավալ ագրեսիան պահանջում է բացարձակ համախմբում՝ ոչ միայն թշնամուն ռազմաճակատում ջախջախելու հանար, այլև Արցախի միջազգային ճանաչման համար, որովհետև ստեղծված իրավիճակն աննախադեպ է և առավելագույնս նպաստավոր դրա համար. Իհարկե, միջազգային ճանաչումը չափազանց բարդ խնդիր է, սակայն այլ ակնկալիք միջազգային հանրությունից՝ որպես հետագայում նման ագրեսիաների կրկնությունը բացառող գործոն, պարզապես չկա։ Հետևաբար, բոլոր ջանքերը, միջոցներն ու հնարավորությունները պետք է կենտրոնացնել Արցախի միջազգային ճանաչման վրա, որի ամենաարդյունավետ սկիզբը կարող է լինել Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից ճանաչումը։   Դրա համար նախ հարկ է սահմանել փոխկապակցված ներքին և արտաքին նպատակներն ու դրանց հասնելու անհետաձգելի քայլերն ու միջոցները։

  


Ձեզ կարող է հետաքրքրել

44-օրյա պատերազմը և «Նախ՝ Միացյալ Նահանգները» դիվանագիտության աստիճանական անկումը

44-օրյա պատերազմը և «Նախ՝ Միացյալ Նահանգները» դիվանագիտության աստիճանական անկումը

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»․ տնտեսական հեռանկա՞ր, թե՞ պանթուրանական քաղաքական նախագիծ

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»․ տնտեսական հեռանկա՞ր, թե՞ պանթուրանական քաղաքական նախագիծ

Իրան-Չինաստան ռազմավարական համագործակցության ներկան և ապագան

Իրան-Չինաստան ռազմավարական համագործակցության ներկան և ապագան

Չինաստանի տարածաշրջանային քաղաքականության ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների վրա

Չինաստանի տարածաշրջանային քաղաքականության ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների վրա


Back to top
Close