Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Չինաստանի տարածաշրջանային քաղաքականության ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների վրա

Մեծ Մերձավոր Արևելքում Չինաստանի աճող հետաքրքրությունն ու ներգրավվածությունը իր ազդեցությունն է ունենում նաև Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական գործընթացների վրա։ ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո տարածաշրջանում ազդեցության և գերակայության համար հիմնական պայքարը ընթանում էր Արևմուտքի և Ռուսաստանի Դաշնության միջև։ Սակայն վերջին տարիներին մի կողմից՝ տարածաշրջանային դերակատարների՝ Թուրքիայի, Իրանի դիրքերի ամրապնդումը, մյուս կողմից՝ տարածաշրջանի նկատմամբ ՉԺՀ հետաքրքրության աճը Հարավային Կովկասում գերակայության համար խոշոր պետությունների պայքարը ավելի դինամիկ և խայտաբղետ են դարձրել։ Սույն վերլուծության շրջանակներում ուսումնասիրել ենք Չինաստանի տարածաշրջանային քաղաքականության ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների վրա՝ այդ համատեքստում ներկայացնելով հայ-չինական հարաբերությունների վերաբերյալ մեր տեսլականը։ Սույն հոդվածը հանդիսանում է «Լույս» Հիմնադրամի կողմից հրապարակված՝ «Չինաստանի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում՝ Իրանի և Թուրքիայի հետ հարաբերությունների օրինակով» ծավալուն վերլուծության բաղկացուցիչ մասը, որը կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=246

  


Ձեզ կարող է հետաքրքրել

ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄԻ ՇԵՄԻՆ. 2022թ. Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա

ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄԻ ՇԵՄԻՆ. 2022թ. Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա

Չինաստանի հավակնությունները Մեծ Մերձավոր Արեվելքի համար գերտերությունների մրցավազքում

Չինաստանի հավակնությունները Մեծ Մերձավոր Արեվելքի համար գերտերությունների մրցավազքում

Լիլիթ Մակունցի գործունեության 100 օրը

Լիլիթ Մակունցի գործունեության 100 օրը

Ի՞նչ սպասել ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից

Ի՞նչ սպասել ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից


Back to top
Close