Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ազգային ինքնության ճգնաժամի հաղթահարման ճապոնական փորձի կիրառական ուսումնասիրություն․

Անցյալի իմացության, պատմության իմաստավորման, ամենատարբեր անբարենպաստ իրավիճակներում հայտնված երկրների ու ժողովուրդների փորձի ուսումնասիրությունն առանձնահատուկ նշանակություն է ստանում հատկապես շրջադարձային ու ճգնաժամային պատմափուլերում․ հայտնվելով ամբողջովին նոր ու անցյալից տարբեր իրողություններին, մարտահրավերներին ու ճգնաժամերին դեմ հանդիման՝ ժողովուրդները գոյություն ունեցող խնդիրների առաջացման արմատներն ու հաղթահարման բանալիները փորձել են գտնել նաև իրենց կամ այլ ժողովուրդների պատմական համադրելի փորձի յուրացման ու մեկնաբանության մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմում կրած դաժան պարտությունն ու կապիտուլյացիան պատմական աննախադեպ իրադարձություն էր ճապոնացիների կյանքում, ինչն էական փոխակերպումների ենթարկեց ճապոնացիների հավաքական ինքնությունը։ Երեկվա ճապոնացիները սկսեցին իրենք իրենց չճանաչել։ Ճապոնացիների ինքնությունը հայտնվեց խոր ճգնաժամում:  Սույն հետազոտությունում մանրամասն քննության է առնվում հետպատերազմյան ճապոնացիների ինքնության ճգնաժամն ու դրա հաջող հաղթահարման փորձը, հատկապես ճգնաժամի ու դրա հաղթահարման այն բաղադրիչները, որոնք համադրելի են հայ ժողովրդի հետ այսօր տեղի ունեցող ինքնության ճգնաժամի հետ։ Ամբողջական հետազոտությունը հասանելի է luys.am կայքի «հրապարակումներ» բաժնում։

  


Ձեզ կարող է հետաքրքրել

Հայաստան-Հնդկաստան համագործակցության չիրացված ներուժն ու հեռանկարները ռազմաքաղաքական և տնտեսական ոլորտներում

Հայաստան-Հնդկաստան համագործակցության չիրացված ներուժն ու հեռանկարները ռազմաքաղաքական և տնտեսական ոլորտներում

ԱՄՆ դերը ներկայիս աշխարհակարգում. ի՞նչն է սպառնում ԱՄՆ գերակայությանը, և ի՞նչ է հայտարարում ամերիկյան հետախուզությունը

ԱՄՆ դերը ներկայիս աշխարհակարգում. ի՞նչն է սպառնում ԱՄՆ գերակայությանը, և ի՞նչ է հայտարարում ամերիկյան հետախուզությունը

Էրդողանյան վարչակարգի՝ որպես միջնորդ դիրքավորումը միջազգային հարաբերություններում

Էրդողանյան վարչակարգի՝ որպես միջնորդ դիրքավորումը միջազգային հարաբերություններում

Թուրքիայի արտաքին և տարածաշրջանային քաղաքականության հնարավոր փոփոխությունները՝ վճռորոշ ընտրություններից հետո

Թուրքիայի արտաքին և տարածաշրջանային քաղաքականության հնարավոր փոփոխությունները՝ վճռորոշ ընտրություններից հետո


Back to top
Close