Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Կորոնավիրուսը, աշխարհաքաղաքական վերադասավորումները և Հայաստանը

Այս վերլուծությունը պատրաստ էր դեռևս նախքան սույն թվականի սեպտեմբերի 27-ը՝ պատերազմական գործողությունների մեկնարկը․ սակայն կապված պատերազմի և դրանով պայմանավորված սահմանափակումների հետ, այն չի հրապարակվել։ Փոքր պետությունները հաճախ թերագնահատում են գլոբալ իրողությունների կարևորությունը՝ պետության անվտանգության տեսանկյունից, մինչդեռ անցանկալի աշխարհաքաղաքական զարգացումների առումով վերջիններս առավել խոցելի են, քանի որ դրանց նկատմամբ ոչ համաչափ արձագանքը կարող է նման երկրներին կանգնեցնել էկզիստենցիալ վտանգի առջև։ Անկախության վերականգնումից ի վեր Հայաստանի կարևորագույն ձեռքբերումներից մեկը եղել է այն, որ երկրի զարգացման տարբեր փուլերում իշխանությունները հիմնականում կարողացել են համարժեք ուշադրություն դարձնել աշխարհաքաղաքական գործընթացներին և երկիրը զերծ պահել դրանցից բխող տարբեր սպառնալիքներից և ցնցումներից։ ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով աշխարհում ստեղծված ճգնաժամը, ինչպես բոլոր գլոբալ ճգնաժամերի պարագայում, ավելի է արագացնում արդեն իսկ սկսված աշխարհաքաղաքական փոփոխությունների գործընթացները։ Սույն վերլուծության շրջանակներում փորձել ենք գնահատել կորոնավիրուսի համավարակի աշխարհաքաղաքական հետևանքները, փոփոխվող աշխարհակարգի առանձնահատկությունները, ինչպես նաև հասկանալ Հայաստանի և տարածաշրջանի վրա այդ փոփոխությունների հնարավոր ազդեցությունը։

  


Ձեզ կարող է հետաքրքրել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակի ընտրությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակի ընտրությունը

Եմենի ճգնաժամը. ԱՄՆ ներգրավվածության հիմքերն ու ներկայիս զարգացումները

Եմենի ճգնաժամը. ԱՄՆ ներգրավվածության հիմքերն ու ներկայիս զարգացումները

Հայկական լոբբինգի գործունեությունը Բայդենի վարչակազմի օրոք

Հայկական լոբբինգի գործունեությունը Բայդենի վարչակազմի օրոք

Ջո Բայդենի Ժողովրդավարության առաջին գագաթնաժողովի արդյունքները

Ջո Բայդենի Ժողովրդավարության առաջին գագաթնաժողովի արդյունքները


Back to top
Close