Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

ՀՀ կառավարության 2022-2024 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

ՀՀ կառավարության գործունեության միջնաժամկետ (այսինքն՝ առաջիկա երեք տարիների) թիրախները սահմանող առանցքային փաստաթուղթը պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրն է (ՄԺԾԾ), որը հանդիսանում է նաև տնտեսավարողների հետ կառավարության հաղորդակցության հիմնական գործիքներից մեկը: Այս առումով ՄԺԾԾ-ի արդյունավետ օգտագործումը հատկապես կարևորվում է ինչպես ճգնաժամային, այնպես էլ հետճգնաժամային ժամանակահատվածներում, ինչպիսին է 2021 թվականը, քանի որ դրանով հնարավոր է քաղաքականության ազդակներ հաղորդել տնտեսավարողներին, տնտեսությունում ձևավորել համապատասխան սպասումներ և այդպիսով նվազեցնել առկա անորոշությունները: Սույն վերլուծությունում ուսումնասիրվել են 2022-2024թթ. ՄԺԾԾ-ի կառուցվածքը, ծրագրի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական կանխատեսումները և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք արտացոլում են ինչպես կառավարության սպասումները տնտեսական իրավիճակի հետագա զարգացումների վերաբերյալ, այնպես էլ կառավարության գործողություններն ուղղված ճգնաժամից հետո տնտեսության արագ վերականգնման ապահովմանը: Քանի որ 2020-ին կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հատել է օրենքով թույլատրելի առավելագույն շեմը, վերլուծությունում ուսումնասիրվել է նաև կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների ծրագիրը:

  


Ձեզ կարող է հետաքրքրել

ՀՀ 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ

ՀՀ 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ

2025 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ

2025 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ

2024 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման վերաբերյալ

2024 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման վերաբերյալ

Ներդրումների աճին ուղղված ՀՀ կառավարության գործունեության ուսումնասիրություն

Ներդրումների աճին ուղղված ՀՀ կառավարության գործունեության ուսումնասիրություն


Back to top
Close