Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Չինաստանի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում՝ Իրանի և Թուրքիայի հետ հարաբերությունների օրինակով

Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում Չինաստանը աստիճանաբար դառնում է կարևոր աշխարհաքաղաքական գործոններից մեկը, որի հետ ձգտում են նոր որակի հարաբերություններ կառուցել տարածաշրջանի բոլոր երկրները։ Տարածաշրջանում ազդեցության համար մրցավազքը ճիշտ պատկերացնելու նպատակով սույն վերլուծության շրջանակներում փորձել ենք հասկանալ, թե այնտեղ ինչպիսի ազդեցություն և շահեր ունեն Չինաստանն ու վերջինիս հիմնական մրցակիցները՝ առաջին հերթին Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը։ Թուրքիան և Իրանը Հարավային Կովկասում առանցքային դերակատարություն ունեն, ուստի վերլուծության շրջանակներում առանձին ուսումնասիրել ենք, թե ինչպիսի հարաբերություններ ունի Չինաստանը այս երկրներից յուրաքանչյուրի հետ։ Ի վերջո, փորձել ենք հասկանալ Չինաստանի տարածաշրջանային քաղաքականության ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների վրա, ինչպես նաև ներկայացրել ենք հայ-չինական հարաբերությունների զարգացման տեսլականն ու հեռանկարները։ Վերլուծության կարևոր եզրահանգումներից մեկն այն է, որ Իրան-Չինաստան առանցքի հետ բազմոլորտ հարաբերությունների խորացումը կարող է դառնալ Հայաստանի համար աշխարհաքաղաքական այն այլընտրանքը, որը ներկայիս տարածաշրջանային անվտանգային համակարգի փլուզման դեպքում երկիրը կապահովագրի գոյաբանական սպառնալիքներից, միաժամանակ ներկայիս պայմաններում լուրջ խոչընդոտներ չի ստեղծի հայ-ռուսական հարաբերություններում։

  


Ձեզ կարող է հետաքրքրել

Լիլիթ Մակունցի գործունեության 100 օրը

Լիլիթ Մակունցի գործունեության 100 օրը

Ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագան և Բայդենի վարչակազմի «հակառուսական» թևը

Ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագան և Բայդենի վարչակազմի «հակառուսական» թևը

Հայաստանի անվտանգային օրակարգը ԱՄՆ-Իրան զարգացումների համատեքստում

Հայաստանի անվտանգային օրակարգը ԱՄՆ-Իրան զարգացումների համատեքստում

Զինադադարից հետո. միակ իրական լուծումը Արցախի միջազգային ճանաչումն է

Զինադադարից հետո. միակ իրական լուծումը Արցախի միջազգային ճանաչումն է


Back to top
Close