Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄԻ ՇԵՄԻՆ. 2022թ. Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա

Ներկայացվող հետազոտության նպատակն է գնահատել ՌԴ տնտեսության նկատմամբ կիրառվող՝ ներկայիս նոր տնտեսական սանկցիաների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա։ Այդ նպատակով աշխատանքում ուսումնասիրվել են 2014 թվականից մեկնարկած սանկցիաների ազդեցությունները ՌԴ տնտեսության վրա և դրանց փոխանցումը ՀՀ տնտեսություն, ինչպես նաև էկոնոմետրիկ գործիքակազմով գնահատվել են դրանց հետևանքով ՌԴ և ՀՀ տնտեսությունների պատմական կորուստները։ Բացահայտվել են նաև 2014-ից հետո ՀՀ տնտեսության «դիմադրողականության» և ՌԴ տնտեսությունից կախվածության փոփոխությունները։ Վերոհիշյալ ուսումնասիրությունների հենքի վրա, կիրառելով էկոնոմետրիկ բազմագործոն գործիքներ (մասնավորապես՝ Structural Vector Autoregression/SVAR/ model) և ընդհանուր հավասարակշռության մոդել (Global Integrated Monetary and Fiscal/GIMF/ DSGE model),  մշակվել են 2022թ. փետրվարից մեկնարկած նոր սանկցիաների՝ ՀՀ տնտեսության վրա ազդեցության երեք սցենարներ` «հիմնական» (2022թ.` ՌԴ տնտեսության 11% անկում), «լավատեսական» (2022թ.՝ 7% անկում) և «վատատեսական» (2022թ.՝ 15% անկում)։ Սցենարների արդյունքներով 2022թ. ՀՀ տնտեսական աճը կարող է գտնվել 1.3% աճից 3.0% անկման միջակայքում, իսկ միջնաժամկետում ՌԴ տնտեսության շոկի արդյունքում ՀՀ տնտեսությունը կկորցնի իր տնտեսական ներուժի մի մասը. 2026թ. իրական ՀՆԱ-ի կորուստը մինչշոկային կանխատեսումների նկատմամբ կկազմի 5-12%։ Հաշվի առնելով առկա զարգացումների շուրջ մեծ անորոշությունը, աշխատանքում բացահայտվել են նաև դրական և բացասական հնարավոր ռիսկերը, ինչպես նաև ՀՀ համար բացվող հնարավորությունները։  

  


Ձեզ կարող է հետաքրքրել

Միջազգային խաղաղարար գործունեությունը նոր աշխարհակարգի ձևավորման պայմաններում. Արևելյան Թիմորի, Կոսովոյի և Լեռնային Ղարաբաղի դեպքերը

Միջազգային խաղաղարար գործունեությունը նոր աշխարհակարգի ձևավորման պայմաններում. Արևելյան Թիմորի, Կոսովոյի և Լեռնային Ղարաբաղի դեպքերը

Ալմա Աթայի հռչակագիրը և Արցախի տարածքային պատկանելության հարցը

Ալմա Աթայի հռչակագիրը և Արցախի տարածքային պատկանելության հարցը

ԱՄՆ մամուլի անդրադարձը Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանմանը

ԱՄՆ մամուլի անդրադարձը Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանմանը

Արցախ. երկրորդ հրա՞շք, թե՞ շարունակական աղետ

Արցախ. երկրորդ հրա՞շք, թե՞ շարունակական աղետ


Back to top
Close