Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայաստան-Հնդկաստան համագործակցության չիրացված ներուժն ու հեռանկարները ռազմաքաղաքական և տնտեսական ոլորտներում

Արտաքին քաղաքական և անվտանգային այն գործիքակազմը, որը վերջին տասնամյակներին, մասնավորապես՝ նախքան 44-օրյա պատերազմը, Հայաստանին և Արցախին հնարավորություն էր տալիս համեմատաբար կայուն և խաղաղ զարգացում ապահովել, այլևս կորցրել է իր արդիականությունը և կարիք ունի էական վերանայման։ Խոսքը առաջին հերթին արտաքին քաղաքական և անվտանգային օրակարգի այնպիսի դիվերսիֆիկացիայի մասին է, որը մի կողմից՝ չի խաթարի տասնամյակների ընթացքում ձևավորված ամուր և վստահելի համագործակցությունը ավանդական դաշնակիցների հետ, մյուս կողմից՝ հնարավորություն կտա դրանք փոխլրացնել՝ ձևավորելով արդյունավետ համագործակցության ձևաչափեր այլ դերակատարների հետ։ Ինչպես ամուր պատմական և մշակութային կապերը, այնպես էլ արդի աշխարհաքաղաքական շահերն ու տարածաշրջանային առաջնահերթությունները իրական հնարավորություններ են ստեղծում հայ-հնդկական հարաբերութունները զարգացման նոր մակարդակի բարձրացնելու համար։ Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը, ի տարբերություն արտաքին և անվտանգային քաղաքականության դիվերսիֆիկացիայի մի շարք այլ հնարավոր ուղղությունների, ոչ միայն չի հակասում տարածաշրջանում Հայաստանի հիմնական ռազմաքաղաքական գործընկերների շահերին, այլև կարող է նպաստել վերջիններիս հետ բազմակողմ համագործակցության նոր հարթակների հիմնմանը։ Սույն վերլուծության շրջանակներում փորձել ենք բացահայտել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման իրատեսական ներուժը՝ ռազմաքաղաքական և տնտեսական ոլորտներում՝ հաշվի առնելով արդի աշխարհաքաղաքական իրողությունները։

  


Ձեզ կարող է հետաքրքրել

Չինաստանի աճող ազդեցությանը դիմակայելու «Մեծ յոթնյակի» ծրագիրը․ «BRI» vs «B3W»

Չինաստանի աճող ազդեցությանը դիմակայելու «Մեծ յոթնյակի» ծրագիրը․ «BRI» vs «B3W»

«Ձմեռային աշխարհաքաղաքական խաղեր - 2022»․ ի՞նչ է նշանակում ՌԴ և ՉԺՀ առաջնորդների հայտարարությունը միջազգային հարաբերությունների վերաբերյալ

«Ձմեռային աշխարհաքաղաքական խաղեր - 2022»․ ի՞նչ է նշանակում ՌԴ և ՉԺՀ առաջնորդների հայտարարությունը միջազգային հարաբերությունների վերաբերյալ

Եվանգելիստների կարևորությունը Թրամփի, Ադրբեջանի և Հայաստանի համար

Եվանգելիստների կարևորությունը Թրամփի, Ադրբեջանի և Հայաստանի համար

ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքները

ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքները


Back to top
Close