Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հետպատերազմյան համախտանիշ. կյանքը պատերազմից հետո

Ամերիկացիների համար Վիետնամի պատերազմը պետության գոյության ողջ պատմության մեջ ամենաարյունալին է։ Ռազմական միջամտությունների 8 տարին խլեց 60 000 մարդու կյանք։ Մարտական գոտիներից Միացյալ Նահանգներ վերադարձավ 300 000 վիրավոր և հաշմանդամ զինվոր, իսկ 2000 և ավելի զինվոր համարվեց անհետ կորած։ Պատերազմը ամերիկացի ժողովրդի համար դարձավ հոգեբանական մեծ տրավմա։ Այս պատերազմը մեկն էր այն սակավաթիվներից, որտեղ ուղղակիորեն ներգրավված էին ԱՄՆ-ի քաղաքացիները, որտեղ նրանք զոհվում էին, և որտեղ նրանք պարտվեցին: Արդյունքում, Միացյալ Նահանգների շարքային քաղաքացիների շրջանում առաջացավ վախ նոր պատերազմների հանդեպ, որոնցում կարող էր մասնակցություն ունենալ ԱՄՆ-ը։ Այսինքն՝ «վիետնամական համախտանիշի» պատճառով ամերիկացիները պարզապես հրաժարվում էին սեփական կյանքը վտանգելու գնով պաշտպանել այլ ազգերի շահերը։ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի դեպքում, օրինակ, Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ կռվում էին սիրիացի վարձկաններ։ Մարդու իրավունքների սիրիական դատարանի տվյալներով՝ զինված հակամարտության հենց սկզբից Սիրիայից դուրս էր բերվել առնվազն 2050 վարձկան՝ 400 հոգիանոց խմբերով: Սա արդյունք է այն բանի, որ դեռ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո տարբեր լրատվամիջոցներում հայտնվող նյութերի համաձայն՝ Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը հրաժարվում էր մասնակցել զինակոչին և ծառայել բանակում՝ գիտակցելով ու գնահատելով հնարավոր պատերազմին մասնակցելու հետևանքները։

  


Ձեզ կարող է հետաքրքրել

Մանիպուլյատիվ քաղաքականություն․ պոպուլիստական դիսկուրս

Մանիպուլյատիվ քաղաքականություն․ պոպուլիստական դիսկուրս

Ժողովրդավարության մակարդակի և պետական կառավարման որակի ուղիղ համեմատականութան դիսկուրս

Ժողովրդավարության մակարդակի և պետական կառավարման որակի ուղիղ համեմատականութան դիսկուրս

Ինքնավստահության պատրանք․ Դանինգ-Կրյուգերի էֆեկտ

Ինքնավստահության պատրանք․ Դանինգ-Կրյուգերի էֆեկտ


Back to top
Close