Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ինքնորոշման հակամարտությունների դեպքում փախստականների վերադարձի հնարավորություններն ու խոչընդոտներն աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաների ժամանակ. Լեռնային Ղարաբաղի դեպքը

Փախստականների վերադարձի իրավունքի իրացումը միջազգային իրավունքի շրջանակներում շարունակում է մնալ առավել բարդ և դժվար լուծելի խնդիրներից մեկը: Այն հատկապես սուր դրսևորումներ ունի Եվրասիական տարածաշրջաններում, որոնք հաճախ են դառնում աշխարհաքաղաքական բախումների ասպարեզներ։ Իրավիճակն էլ ավելի է բարդանում, երբ խնդիրը վերաբերում է ինքնորոշման հակամարտությունների ժամանակ տարածաշրջանից բռնի, ռազմական ուժով դուրս մղված փախստականներին, ու գործընթացը տեղի է ունենում աշխարհաքաղաքական տրանսֆորմացիայի սուր փուլում։ Օգտվելով այն հանգամանքից, որ ազդեցիկ պետություններն իրենք են ոտնահարում միջազգային իրավունքի հիմնարար նորմերն ու զբաղված են ազդեցության վերաբաժանման գործընթացով, մետրոպոլիաները հաճախ փորձում են ռազմական ագրեսիայի կիրառմամբ հասնել հակամարտությունների հանգուցալուծմանը՝ դուրս մղելով ինքնորոշվող ժողովրդին իր բնակության տարածքից։ Այդ դեպքում ոչնչացումից խուսափած փախստականների վերադարձի իրավունքը դիտարկվում է ոչ միայն որպես նրանցից յուրաքանչյուրի անձնական իրավունք, այլև նրանց, որպես ժողովրդի, ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորություն, երբ փախստական է դարձել այդ ժողովուրդն ամբողջությամբ կամ նրա զգալի մասը։ Այդ բարդ միջգիտակարգային խնդրի լուծումը հոդվածում դիտարկվում է իրավական և քաղաքական բաղադրիչների համադրությամբ՝ պարզելու համար, թե որոնք են փախստական դարձած բնակչության վերադարձի հնարավորություններն ու խոչընդոտները։ Նախ, քննարկվում են փախստականների վերադարձի իրավական հիմքերը միջազգային իրավունքի շրջանակում։ Ապա, երեք ինքնորոշման հակամարտությունների (Արևելյան Թիմոր, Կոսովո, Արևմտյան Սահարա) դեպքում փախստականների վերադարձի տարբեր (հաջողված, մասնակի հաջողված և չհաջողված) դեպքերի համեմատական ուսումնասիրությամբ փորձ է արվում մոդելավորել, թե ինչ գործոններով է պայմանավորված եղել վերադարձի հաջողությունը։ Այդ հետազոտության արդյունքների հիման վրա գնահատվում է, թե ինչ նպաստավոր գործոններ կան Լեռնային Ղարաբաղի փախստականների վերադարձի համար, որոնք են դրա խոչընդոտներն ու դրանց հաղթահարման մեխանիզմները։  

  


Ձեզ կարող է հետաքրքրել

Քաղաքականության թատերականացում

Քաղաքականության թատերականացում

Յո՞ երթաս, Հայաստան. 2025. Կառավարելի քաոս

Յո՞ երթաս, Հայաստան. 2025. Կառավարելի քաոս

Ինքնավստահության պատրանք․ Դանինգ-Կրյուգերի էֆեկտ

Ինքնավստահության պատրանք․ Դանինգ-Կրյուգերի էֆեկտ

ԱՄՆ մամուլի անդրադարձը Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանմանը

ԱՄՆ մամուլի անդրադարձը Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանմանը


Back to top
Close