Քաղաքագիտություն
Ծնվել և մեծացել եմ Երևանում: Ավարտելով Խաչիկ Դաշտենցի անվան համար 114 միջնակարգ դպրոցը` ընդունվեցի Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: 2006 թվականին տեղափոխվեցի Միացյալ Նահանգներ:
Կարճ ժամանակ անց վերսկսեցի ուսումս Սան Ֆրանցիսկոյում գտնվող «Մարին» քոլեջում` քաղաքագիտության բաժնում: Քոլեջում ուսանելու տարիներին եղել եմ ուսանողական խորհրդի անդամ և «Միացյալ ուսանողներ» կազմակերպության գործադիր խորհրդի անդամ:
2011 թվականին ընդունվեցի Կոլումբիայի համալսարանի քաղաքագիտության բաժին, որտեղ սկսեցի ուսումնասիրել միջազգային հարաբերություններ և քաղաքական մտքի տեսություն: Մասնավորապես ուսումնասիրում եմ արտաքին քաղաքականության վերլուծության մեթոդները և ժողովրդավարության տեսության կիրառումն ու դերը միջազգային հարաբերություններում:
Բարձր եմ գնահատում կրթության դերը անհատի կյանքում և վստահ եմ, որ կրթությունն առաջընթացի միակ կայուն գրավականն է:
Անգլերեն և համեմատական գրականություն
Միջազգային էներգետիկայի կառավարում և քաղաքականություն
Փաստավավերագրական, գիտական գրականության ստեղծում