Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ճարտարապետություն

Մագիստրատուրա

Աննա Մելոյան

Ես ծնվել և մեծացել եմ Երևանում. մի քաղաք, որն ինձ պարգևել է կյանքի ամենաշքեղ նախաբանը: Առաջինից չորրորդ դասարան հաճախել եմ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոց: Երևան քաղաքը թանգարան է բաց երկնքի տակ, որտեղ ես ամեն օր զբոսնում էի ու հասկանում անհատականության, զգացմունքների և պատմության խորությունը, որն առաջին հայացքից պարզ վարդագույն տուֆից շինությունները կարող են արտահայտել: Ես շրջապատված էի երեք հազարամյակի ճարտարապետական և մշակութային պատմության շեն կանգնած վկաներով, ու աշխարհայացքիս ձևավորման վրա մեծ ազդեցություն ունեցավ այս միջավայրը. այն ինձ հայրենասիրական հպարտւթյուն ներշնչեց, որը մինչ օրս տածում եմ:

Տասը տարեկան հասակում Կալիֆորնիա տեղափոխությունն ինձ ծանոթացրեց հնարավորւթյունների երկրին, որն իմ մեջ ձևավորեց լավատեսություն, իմ հնարավոորությունների հանդեպ վստահություն և իմ ձգտումներին հասնելու վճռականություն: 2007 թ.` դպրոցն ավարտելուց հետո, չորս տարի հաճախեցի Գլենդելի և Փասադենայի քոլեջներ: Ինձ բախտ վիճակվեց հաճախել կրթօջախներ և հանդիպել դասախոսների, ում կողմից ինձ շնորհված բազմեզր մտածելակերպը և մտքի ազատությունը հագեցրին ուսման տարբեր բնագավառների հանդեպ իմ հետաքրքրասիրությանը: Ուսման ընթացքում ճարտարապետության հանդեպ իմ սերն էլ ավելի սրվեց և 2011 թ. այն ինձ բերերց UCLA-ի ճարտարապետության և քաղաքաշինության ֆակուլտետ, որտեղ ես հնարավորություն ունեցա ավելի սերտորեն ուսումնասիրել այս մասնագիտությունը:

Ես հպարտ եմ, որ հայ ժողովրդին բնորոշ դիմացկունությունը, վճռականությունը, հաստատակամությունը, ընտանեկան արժեքները և մշակութային ինքնությունը Ամերիկայի ոգեշնչման և քաջալերման հետ համատեղ թույլ տվեցին, որ ձգտեմ իմ նպատակների իրականացմանը: Ուրախ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռվեց ուսումս շարունակելու Եյլի համալսարանում և բացահայտել ինձ սպասվող նոր փորձություններ ու հնարավորություններ:


Այստեղ սովորում են
Գրեգորի Բիլազարյան

Բիզնեսի կառավարում

Լիլիթ Մարդիյան

Դասական կիթառ

Սառա Հալեջյան

Հոգեբանություն

Back to top
Close