Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ադրբեջան. արդարադատությունը ճնշման տակ. փաստաբանների անկախությունը և արդար դատաքննության իրավունքը

Սույն հրապարակմամբ ներկայացվում է Իրավաբանների միջազգային հանձնաժողովի (International Commission of Jurists – ICJ)՝ 2026 թվականի հունիսի 29-ին հրապարակված Ադրբեջան. Արդարադատությունը ճնշման տակ. փաստաբանների անկախությունը և արդար դատաքննության իրավունքը («Azerbaijan: Justice Under Pressure. Independence of Lawyers and the Right to a Fair Trial») զեկույցի չորրորդ գլխի հայերեն թարգմանությունը։ Զեկույցը համապարփակ իրավական գնահատական է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց և Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ իրականացված քրեական վարույթների վերաբերյալ։ ICJ-ն դրանք դիտարկում է ոչ թե որպես առանձին դեպքեր, այլ Ադրբեջանի քրեական արդարադատության համակարգում տարիներ շարունակ արձանագրված կառուցվածքային խնդիրների համատեքստում։ Հրապարակման հիմնական ուշադրությունը կենտրոնացած է զեկույցի չորրորդ գլխի «Դատարանները և արդար դատաքննության իրավունքը» բաժնի վրա, որում միջազգային իրավունքի չափանիշների հիման վրա գնահատվում է հայ կալանավորվածների դատավարությունների համապատասխանությունն արդար դատաքննության հիմնարար երաշխիքներին։ Ընթերցողին ներկայացվում է նաև զեկույցի առաջին երեք գլուխների համառոտ վերլուծությունը, որը հնարավորություն է տալիս հասկանալ ICJ-ի իրավական եզրակացությունների հիմքում ընկած համակարգային համատեքստը։ Հայերեն թարգմանությանը կցվում է նաև զեկույցի անգլերեն պաշտոնական բնօրինակի հղումը՝ այն ընթերցողների համար, որոնք ցանկանում են աշխատել սկզբնաղբյուրով։

Ձեզ կարող է հետաքրքրել

Համառոտ ակնարկ Տոդորովը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի գործով ՄԻԵԴ 13.07.2021թ. վճռի վերաբերյալ

Համառոտ ակնարկ Տոդորովը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի գործով ՄԻԵԴ 13.07.2021թ. վճռի վերաբերյալ

Դիտարկումներ 2019թ․ օգոստոսի 9-ին արդարադատության նախարարության կողմից հրապարակված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» հայաստանի հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ»

Նոր մարտահրավեր դատական իշխանության անկախությանը․ ի՞նչ է ասել Վենետիկի հանձնաժողովը, և ի՞նչ է անում գործադիրը

Նոր մարտահրավեր դատական իշխանության անկախությանը․ ի՞նչ է ասել Վենետիկի հանձնաժողովը, և ի՞նչ է անում գործադիրը

Եվրոպայի Խորհրդի հակակոռուպցիոն մարմնի՝ ԳՐԵԿՈ-ի 2019թ․ զեկույցի տվյալները Հայաստանի մասով և ընդհանուր գնահատականների համեմատությունը ԱԼԳ մյուս երկրների հետ

Եվրոպայի Խորհրդի հակակոռուպցիոն մարմնի՝ ԳՐԵԿՈ-ի 2019թ․ զեկույցի տվյալները Հայաստանի մասով և ընդհանուր գնահատականների համեմատությունը ԱԼԳ մյուս երկրների հետ

Back to top
Close